Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Մաշկի բջիջից արդեն ստանում են լյարդի բջիջներ

Մաշկի բջիջից արդեն ստանում են լյարդի բջիջներ

Բրիտանացի գիտնականներն առաջին անգամ լաբորատոր պայմաններում ստեղծել են լյարդի բջիջներ` օգտագործելով մաշկի վերածրագրավորված բջիջները:

 

Այս ձեռքբերումը կարող է հետագայում նպաստել լյարդի հիվանդությունների բուժման համար: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:


«Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս խուսափել մարդու սաղմնային ցողունային բջիջների օգտագործումից: Մեր կողմից ստեղծված բջիջներն այնքան լավն են, որքան սաղմնային բջիջներով ստեղծվածները»,- ասել է Քեմբրիջի համալսարանի վերականգնողական բժշկության լաբորատորիայի ղեկավար Թամիր Ռաշիդը:

«Դեռ գիտնականներին չէր հաջողվել լաբորատոր պայմաններում զարգացնել լյարդի բջիջներ, ինչը բավականին դժվարացրել է այդ օրգանի հիվանդությունների բուժումը: Այնպես որ, մեր հետազոտություններից ստացված արդյունքները նոր ոլորտ կարող են բացել հետագա ուսումնասիրությունների համար»,- ասել է գիտնականը:

 

Մեր ամբողջական լրահոսին կարող եք ծանոթանալ միանալով ֆեյսբուքյան մեր էջին։

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Գրիգոր

06.09.2010

Ինչ լավա, չէ?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ